ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

…Իսկ մենք «մեր­ժե՞լ ենք Սեր­ժին»

…Իսկ մենք  «մեր­ժե՞լ ենք Սեր­ժին»
19.06.2020 | 00:13

Պա­րե­տա­տան նիս­տե­րին հա­ջոր­դող ա­սու­լիս­նե­րից մե­կում այս շա­բաթ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը ան­կեղ­ծա­ցավ. «Այս բո­լոր աղ­մուկ-ա­ղա­ղա­կի մեջ գա­լիս, կուլ­մի­նա­ցիա են դառ­նում եր­կու գոր­ծոն՝ դի­մակ, ո­րը դառ­նում է դո­մի­նանտ գոր­ծոն և երկ­րոր­դը՝ սո­ցիա­լա­կան հե­ռա­վո­րու­թյուն: Սա է մեր ա­մե­նա­մեծ պրոբ­լե­մը: Ես այդ նկար­նե­րը, որ տես­նում եմ, ինչ­պես են մար­դիկ այդ­պես հա­վաք­ված, ինձ հարց եմ տա­լիս՝ լավ, ի՞նչն եմ սխալ ա­րել, որ այս մար­դիկ ի­րենք ի­րենց դա­տա­պար­տում են մահ­վան: Այ­սօր­վա թի­վը ցույց է տա­լիս, որ 15 հո­գի հա­վաք­ված են, որ մե­կը ա­սիմպ­տոմ լի­նի 15 հո­գի նար­դու սե­ղա­նի շուրջ հա­վաք­ված­նե­րը, մա­նա­վանդ, որ այդ ժո­ղո­վուր­դը 55-ից ա­վե­լի տա­րի­քի են, ի­րենք ի­րենց դա­տա­պար­տում են մահ­վան: Ա­նընդ­հատ ինձ հարց եմ տա­լիս, ի՞նչն եմ սխալ ա­րել, որ այդ մար­դիկ այդ­պես են ա­նում»:
Ապ­շե­լու հարց է: Վար­չա­պե­տը խոս­տո­վա­նում է, որ ին­քը բա­ցար­ձա­կա­պես մա­մուլ չի կար­դում, ինքն ի­րե­նից բա­ցի ոչ մե­կին չի լսում, տեղ-տեղ ինքն ի­րեն էլ չի լսում: ՈՒ ե­թե ան­կեղծ է հարց­նում՝ ի՞նչ սխալ եմ ա­րել, ստիպ­ված եմ կրկ­նել.


1. Որևէ ան­ծա­նոթ, բայց մե­ծա­մասշ­տաբ խնդ­րին չա­փա­զանց կարևոր է ա­ռա­ջին ար­ձա­գան­քը, մար­դիկ, որ ո­չինչ չգի­տեն, ա­ռա­ջին ար­ձա­գան­քով են վար­քա­գիծ ո­րո­շար­կում, սա հո­գե­բա­նա­կան է: Ո՞րն էր կո­րո­նա­վի­րու­սին ա­ռա­ջին պաշ­տո­նա­կան ար­ձա­գան­քը Հա­յաս­տա­նում, ո­րո՞նք էին ձեռ­նարկ­ված ա­ռա­ջին քայ­լե­րը: Ան­լուրջ, ան­հետևո­ղա­կան, կի­սատ-պռատ: Հա­յաս­տա­նը պատ­րաստ չէր կո­րո­նա­վի­րու­սին՝ ինչ­պես աշ­խար­հի բո­լոր եր­կր­նե­րը, բայց ոչ մի երկ­րի իշ­խա­նու­թյուն խոս­քը չէր հար­մա­րեց­նում ռե­սուրս­նե­րին: Երբ դի­մակ չկար Ֆրան­սիա­յում, Մակ­րո­նը դի­մակ­նե­րի գույ­քագ­րում և վե­րա­բաշ­խում հայ­տա­րա­րեց ու ա­ռա­ջի­նը հատ­կաց­րեց բու­ժաշ­խա­տող­նե­րին, դի­մակ­նե­րի ար­տադ­րու­թյան ան­ցան կու­տյու­րե­նե­րը, գնում­ներ կա­տար­վե­ցին՝ որ­տե­ղից հնա­րա­վոր էր, ֆրան­սիա­ցի ոչ մի պաշ­տո­նյա չա­սաց, որ դի­մակ կրե­լը կարևոր չէ, պար­տա­դիր չէ, օգ­տա­կար չէ: Հա­մե­մա­տեք Ար­սեն Թո­րո­սյա­նի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի հետ: ԱՀԿ-ն ի­րա­րա­մերժ, հա­կա­սա­կան ու ոչ հա­մար­ժեք հրա­հանգ­ներ էր ու­ղար­կում բո­լոր եր­կր­նե­րին, ա­մեն եր­կիր ինքն էր ո­րո­շում՝ կա­տա­րի՞, թե՞ չկա­տա­րի: ԱԺ «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան ղե­կա­վար Լի­լիթ Մա­կուն­ցին երբ լրագ­րող­նե­րը մա­յի­սին հարց­նում էին՝ ին­չու՞ դի­մակ չեք կրում, պա­տաս­խա­նում էր՝ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րարն ա­սել է, որ պար­տա­դիր չէ: Երբ­վա­նի՞ց դի­մակ սկ­սե­ցին կրել նա­խա­րար­ներն ու պատ­գա­մա­վոր­նե­րը: Եվ ին­չու՞ պի­տի հպարտ հա­յերն ա­ռող­ջա­պա­հա­կան հար­ցե­րում վս­տա­հեն ու հա­վա­տան պաշ­տո­նյա­նե­րին, որ բժշ­կու­թյան հետ կապ չու­նեն: Բժիշկ­նե­րին կա­ռա­վա­րու­թյու­նում նույ­նիսկ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րը չէր լսում ու չի լսում: Աշ­խար­հում կո­րո­նա­վի­րու­սից 1 մի­լիոն բնակ­չից մի­ջի­նը մեռ­նում է 56,1 մարդ, Հա­յաս­տա­նում՝ 96։ Սա է Ձեր մեղ­քը:


2. Կո­րո­նա­վի­րու­սին պատ­րաստ չէր ոչ մի եր­կիր, ա­ռող­ջա­պա­հա­կան հա­մա­կար­գե­րը՝ նույն­պես: Դեռ կո­րո­նա­վի­րու­սը չհաղ­թա­հա­րած՝ շատ եր­կր­նե­րում սկս­վել են դա­տա­կան հայ­ցեր իշ­խա­նու­թյուն­նե­րի դեմ: Եր­կր­նե­րը տար­բեր մար­տա­վա­րու­թյուն­ներ ընտ­րե­ցին, ոչ ոք չգի­տի՝ ո՞վ է ճիշտ, ո՞վ սխալ­վեց, բայց հա­ջո­ղու­թյան հա­սած բո­լոր եր­կր­նե­րում ո­րո­շում­ներն ըն­դու­նում են հա­մա­ճա­րա­կա­բան­նե­րի, բժիշկ­նե­րի ու պաշ­տո­նյա­նե­րի ՊԵ­ՏԱ­ԿԱՆ ԽՈՐ­ՀՈՒՐԴ­ՆԵ­ՐԸ: Եվ այդ ո­րո­շում­նե­րը զուտ քա­ղա­քա­կան չեն: Բո­լոր պե­տու­թյուն­նե­րի ղե­կա­վար­նե­րը նույն խն­դիրն ու­նեն՝ հայ­տա­րա­րել կա­րան­տին, նվա­զեց­նել հա­մա­վա­րա­կի տա­րա­ծու­մը, փր­կել մարդ­կանց ու զո­հել տն­տե­սու­թյու­՞նը, թե՞ հա­նուն տն­տե­սու­թյան՝ վտան­գել մարդ­կանց կյան­քը: Գե­րա­զան­ցա­պես ընտ­րում են ա­ռա­ջի­նը: Հա­յաս­տա­նը գնաց իր ճա­նա­պար­հով՝ կանգ­նեց­րեց տն­տե­սու­թյու­նը, բայց լոկ­դաու­նի ժա­մա­նակ կա­րան­տի­նը չգոր­ծեց, ու դա է Ձեր մեղ­քը:


3. Երբ ճգ­նա­ժա­մա­յին ի­րա­վի­ճակ­նե­րում կա­ռա­վա­րու­մը խա­թար­վում է, ոչ թե սպա­սում են՝ ճգ­նա­ժամն ա­վարտ­վի, հե­տո կա­ռա­վա­րիչ­նե­րին փո­խեն, այլ փո­խում են կա­ռա­վա­րիչ­նե­րին՝ ճգ­նա­ժա­մը կա­ռա­վա­րե­լու հա­մար: Սա պա­հան­ջում է քա­ղա­քա­կան ռիսկ, Դուք այդ ռիս­կին չգ­նա­ցիք, ու դա է Ձեր մեղ­քը:
Ամ­բողջ աշ­խար­հը թես­տա­վո­րումն օգ­տա­գոր­ծում է կո­րո­նա­վի­րու­սի տա­րա­ծու­մը կան­խե­լու հա­մար, Հա­յաս­տա­նը՝ վա­րակ­ված­նե­րի ա­ռող­ջա­ցու­մը պար­զե­լու: Հե­տևան­քը՝ բա­ցա­հայտ­ված 20000-ին հաս­նող վա­րա­կա­կիր­ներ, և չբա­ցա­հայտ­ված քա­ռա­կին, հն­գա­կին, որ ի­րենք էլ չգի­տեն հի­վանդ են՝ վա­րա­կում են ու վա­րակ­վում: Իսկ ծանր հի­վանդ­նե­րին փր­կե­լը Աստ­ծո գործն է, բժիշկ­նե­րը ա­մե­նա­զոր չեն: Դեք­սա­մե­տա­զոնն էլ ոչ բո­լորն են ի վի­ճա­կի ըն­դու­նել:


…ՈՒ ե­թե չլի­նեին այս ու ա­ծան­ցյալ ևս մեկ տաս­նյակ սխալ­ներ՝ մենք չէինք ու­նե­նա այս ի­րա­վի­ճա­կը: Մեր փո­ղոց­նե­րը չէին լց­վի մարդ­կան­ցով ու ոս­տի­կան­նե­րով: Այն տպա­վո­րու­թյունն է, որ մենք դար­ձյալ «մեր­ժում ենք Սեր­ժին»՝ ան­վերջ ու ան­վերջ մեր­ժում ենք, բայց ճիշտ այն­պես, ինչ­պես գոր­ծել է ին­քը՝ «Սեր­ժը», որ ար­դեն դար­ձել է հա­մա­կար­գի բնու­թա­գիր:
Շա­բաթ­վա երկ­րորդ ան­կեղծ հար­ցը հն­չեց­րեց ԲՀԿ նա­խա­գա­հը՝ ին­չի՞ եք հե­րո­սաց­նում Գա­գիկ Ծա­ռու­կյա­նին: Հար­ցը չս­տա­ցավ հո­դա­բաշխ պա­տաս­խան: Հու­նի­սի 16-ին ՀՀ գլ­խա­վոր դա­տա­խա­զը 2 միջ­նոր­դու­թյամբ մտավ Աժ՝ ԲՀԿ խմ­բակ­ցու­թյան ղե­կա­վար Գա­գիկ Ծա­ռու­կյա­նի նկատ­մամբ քրեա­կան հե­տապն­դում հա­րու­ցե­լու, որ­պես մե­ղադ­րյալ ներգ­րա­վե­լու և մե­ղադ­րանք ա­ռա­ջադ­րե­լու, հե­տո՝ նաև կա­լա­նա­վո­րե­լու: Ա­ռա­ջին միջ­նոր­դու­թյան քն­նար­կու­մից ու Գա­գիկ Ծա­ռու­կյա­նի ե­լույ­թից հե­տո ԲՀԿ-ն հե­ռա­ցավ դահ­լի­ճից: Փակ, գաղտ­նի քվեար­կու­թյամբ փաս­տա­ցի՝ ոչ թե ԱԺ-ն, այլ «Իմ քայ­լը» 87 կողմ ձայ­նով հա­վա­նու­թյուն տվեց միջ­նոր­դու­թյա­նը՝ ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն քվեար­կու­թյա­նը չմաս­նակ­ցե­ցին: Հու­նի­սի 16-ին Գա­գիկ Ծա­ռու­կյա­նը գնաց երկ­րորդ հար­ցաքն­նու­թյա­նը ԱԱԾ ու գի­շե­րը ա­զատ ար­ձակ­վեց: Հե­տա­գան կո­րո­շի դա­տա­րա­նը: Սրանք չոր փաս­տերն են, ո­րոնց միջև մեր բո­լո­րի կյան­քի տա­րի­ներն էին վե­րա­բե­մադր­վում ԱԺ-ում, ու ճիշտ էր ա­նում ՔՊ-ն, որ չէր մաս­նակ­ցում քն­նարկ­մա­նը: Հու­նի­սի 16-ին ԱԺ-ում ԲՀԿ-ի ու գլ­խա­վոր դա­տա­խա­զի բե­նե­ֆիսն էր, ու բո­լորն էլ ցույց տվե­ցին ի­րենց մեր­կու­թյու­նը: Ակն­հայ­տո­րեն՝ ԲՀԿ-ի ե­լույթ­նե­րը հան­պատ­րաս­տից չէին: Բայց, թող ինձ նե­րեն ԲՀԿ պատ­գա­մա­վոր­նե­րը, ա­մե­նաբ­նու­թագ­րա­կա­նը ՆԱԽ­ԿԻՆ ԲՀԿ-ա­կան Տիգ­րան ՈՒ­րի­խա­նյա­նի ե­լույթն էր: Գու­ցե ԱԺ-ում տաս­նա­մյա աշ­խա­տան­քիս ար­գա­սիքն էր, ա­կանջ­նե­րումս զու­գա­հեռ հն­չում էր Ար­տա­շես Գե­ղա­մյա­նի ձայ­նը: Միայն նա, իսկ հի­մա՝ Տիգ­րան ՈՒ­րի­խա­նյանն է ու­նակ՝ այդ­քան ինք­նա­մե­ծար­վել՝ ու­րիշ­նե­րի հաշ­վին ու ստել՝ ա­ռանց մտա­ծե­լու, որ ա­մեն ինչ հս­տակ է ու հաս­կա­նա­լի: Մնում էր մի եր­կու ցի­տատ էլ ռու­սա­կան թեր­թե­րից, ու պատ­ճե­նը լիա­կա­տար կլի­ներ: Չլի­ներ քա­ղա­քա­շի­նու­թյան կո­մի­տեի նախ­կին նա­խա­գահ Վա­հագն Վեր­մի­շյա­նի կա­շառք ստա­նա­լու դեպ­քով հա­րուց­ված քրեա­կան գոր­ծի շր­ջա­նակ­նե­րում խու­զար­կու­թյու­նը, ո­րի ըն­թաց­քում, ըստ գլ­խա­վոր դա­տա­խազ Ար­թուր Դավ­թյա­նի, հայտ­նա­բե­րել են ԲՀԿ-ի 2017-ի ԱԺ ընտ­րու­թյուն­նե­րում կա­շառք բա­ժա­նե­լու փաս­տաթղ­թե­րը, չլի­ներ Նաի­րա Զոհ­րա­բյա­նի «ինք­նա­խոս­տո­վա­նա­կան ցուց­մուն­քը» առ այն, որ «ԲՀԿ-ն էս երկ­րում ա­ռանց կա­շառ­քի ձայն չու­նի», ոչ ոք չգի­տի՞, որ տաս­նա­մյակ­ներ ընտ­րու­թյուն­նե­րից ա­ռաջ ու ըն­թաց­քում կա­շառք է բա­ժան­վել: Հար­ցը մե­կը կա­րող է լի­նել՝ ին­չու՞ միայն ԲՀԿ-ն, և ոչ իշ­խող կոա­լի­ցիա­նե­րի մյուս կու­սակ­ցու­թյուն­նե­րը: ՀՀԿ-ն միայն վար­չա­կան ռե­սուրս­նե՞րն է օգ­տա­գոր­ծել: Կա­ռա­վա­րու­թյուն-ԱԺ հար­ցու­պա­տաս­խա­նի ժա­մա­նակ Նի­կոլ Փա­շի­նյա­նի բա­ցատ­րու­թյու­նը տար­բե­րակ է, բայց հա­մո­զիչ չէ: Գլ­խա­վոր դա­տա­խա­զը չա­սաց, որ 2017-ին գոր­ծել է «Ծա­ռու­կյան» դա­շինք՝ ի­մա՝ ԲՀԿ+«Ա­ռա­քե­լու­թյուն», որ 2018-ին միա­ցել էր «Իմ քայ­լին», այ­սօր­վա «Իմ քայ­լում» չե՞ն ե­ղել ե­րեկ կա­շառք բա­ժա­նած­ներ: Եվ՝ վեր­ջա­պես՝ կա­շառ­քը երկ­կող­մա­նի գոր­ծըն­թաց է՝ մե­ղա­վոր են թե տվո­ղը, թե ստա­ցո­ղը, հի­մա ի՞նչ, ՀՀ ընտ­րող­նե­րի քա­նի՞ տո­կոսն է կաս­կա­ծյալ ու մեղ­քը հաս­տատ­վե­լու դեպ­քում ի՞նչ է սպա­սում ընտ­րա­կա­շառք վերց­րած­նե­րին: Պայ­մա­նա­կան ա­զա­տազր­կու՞մ: Հա­մա­նե­րու՞մ: Ի՞նչ: Կամ՝ ո՞վ է մե­ղադ­րե­լու ու կա­լա­նա­վո­րե­լու ՀՀ-ում հաս­տատ­ված ՄԹ­ՆՈ­ԼՈՐ­ՏԸ, երբ ընտ­րա­կա­շառ­քը սո­վո­րա­կան էր, չվերց­նո­ղը, մեղմ ա­սած, հի­մար:


Բայց ինչ­պե՞ս է ա­պա­ցուց­վե­լու, որ X կու­սակ­ցա­պե­տը X կու­սակ­ցա­կան­նե­րի կամ X թեկ­նա­ծու­նե­րի X քա­նա­կի գու­մար է տվել X քա­նա­կի ձայ­ներ գնե­լու հա­մար: Միով բա­նիվ՝ Պո­ղո­սը, Պետ­րո­սը և Մար­տի­րո­սը փող են բա­ժա­նել, Ծա­ռու­կյա­նը տե­ղյակ չէր: ՈՒ հի­մա Գա­գիկ Ծա­ռու­կյանն էլ, ԲՀԿ-ն էլ հայ­տա­րա­րում են, որ քրեա­կան գոր­ծը հու­նի­սի 5-ի ԲՀԿ-ի հա­տուկ նիս­տի հետևանքն է՝ քա­ղա­քա­կան հե­տապն­դում քն­նա­դա­տու­թյան հա­մար: Գլ­խա­վոր դա­տա­խա­զը պն­դում է` ի­րա­վա­կան գոր­ծըն­թաց է, փետր­վա­րից հու­նի­սի 10 ա­ռանց­քա­յին ա­պա­ցույց­ներ էին հա­վաք­վում: Ին­չու՞ չի հա­մո­զում դա­տա­խա­զը: Ո­րով­հետև նրա ա­ռանց­քա­յին ա­պա­ցույց­նե­րի ամ­բող­ջա­ցու­մը ժա­մա­նա­կի մեջ խիստ հա­մընկ­նում է ոչ միայն ԲՀԿ նա­խա­գա­հի՝ կա­ռա­վա­րու­թյան հրա­ժա­րա­կա­նի պա­հան­ջին, այլև քա­ղա­քա­կան դաշ­տում ծա­վալ­վող այլ գոր­ծըն­թաց­նե­րի հետ: ՈՒ հայտ­նի չէ՝ քրեա­կան գոր­ծի հա­րու­ցու­մը ան­ցյա­լի՞ մեղ­քե­րին է վե­րա­բե­րում, թե՞ ներ­կա­յի, կամ՝ ա­պա­գա­յինն է կան­խում:


Ե­ղան նաև կու­սակ­ցու­թյուն­նե­րի հայ­տա­րա­րու­թյուն­ներ, հատ­կա­պես հե­տաքր­քիր էր ՀՀԿ-ի­նը: Պարզ­վեց «ՀՀԿ-ն ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կից միակ ան­ցն­ցում ել­քը Նի­կոլ Փա­շի­նյա­նի ա­նուժ կա­ռա­վա­րու­թյան հրա­ժա­րա­կանն է հա­մա­րում և ազ­գա­յին նե­րու­ժի հա­մախ­մբ­մամբ եր­կի­րը ճգ­նա­ժա­մից հա­նե­լու հա­մար գոր­ծու­նյա և պրո­ֆե­սիո­նալ ան­ցու­մա­յին կա­ռա­վար­ման ա­պա­հո­վումն է՝ մինչ ար­տա­հերթ խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­ներ»։ Փաս­տա­ցի՝ ՀՀԿ-ն ևս «մեր­ժեց Սեր­ժին», որ ա­սում էր՝ «Ես սխալ էի, Նի­կո­լը՝ ճի՞շտ»: Բայց նաև ԲՀԿ-ն է «մեր­ժում»՝ ԲՀԿ-ա­կան­նե­րը խու­սա­փում են հայ­տա­րա­րել, որ կհա­մա­գոր­ծակ­ցեն ՀՀԿ-ի հետ, պն­դե­լով, որ ժո­ղովր­դի մեր­ժած ու­ժե­րի հետ կապ չու­նեն: Հա՞ որ: Իսկ ՀՅԴ-ին ժո­ղո­վուր­դը չի՞ մեր­ժել: Թե՞ չի նե­րում «դա­սալ­քու­թյու­նը» Կրեմ­լը, ո­րի ծրագ­րե­րը խա­փա­նեց հե­ռա­ցած նա­խա­գա­հը: Որ­քան էլ տա­րօ­րի­նակ է՝ ՔՊ-ն նույն­պես հե­ռու չէ ՀՀԿ-ից իր գոր­ծե­լաո­ճում, ու վկա­յու­թյու­նը ոս­տի­կան­ներն են, որ գու­ցե կա­րող էին հայտ­նի մար­զի­կին չճա­նա­չել, բայց հիմք չու­նեն խո­չըն­դո­տել լրագ­րող­նե­րի աշ­խա­տան­քը, ա­ռա­վել ևս՝ պար­տա­վոր են հա­մա­վա­րա­կի պայ­ման­նե­րում հա­տուկ ըն­թա­ցա­կար­գե­րով գոր­ծել: Իսկ ընդ­հան­րա­պես՝ կա­րող եք ձեռ­նոց չդ­նել, նույ­նիսկ դի­մակ չկ­րել ու անձ­նա­գիր չու­նե­նալ տնից դուրս գա­լիս, բայց գր­պա­նում պար­տա­վոր եք ու­նե­նալ 10000+10000 դրամ: Շնոր­հա­կա­լու­թյու­նը կհայտ­նեք պա­րե­տին, որ մեծ հարց է՝ ի­րա­վունք ու­նի՞ նման ո­րո­շում­ներ կա­յաց­նել՝ ա­ռանց ԱԺ-ի հա­մա­ձայ­նու­թյան: Ի վեր­ջո, բյու­ջեն հա­մալ­րե­լու մի­ջոց­ներ գտն­վե­ցին, երբ հայտ­նի բո­լո­լա­նե­րի հետևան­քով ներդ­րում­ներ չեն ա­նի ոչ միայն հայտ­նի շեյ­խե­րը, այլև ան­հայտ բիզ­նես­մեն­նե­րը՝ ծա­նո­թա­նա­լով Հա­յաս­տա­նում ըն­դուն­վող օ­րենք­նե­րին բան­կե­րի, գույ­քա­հար­կի, գույ­քի բռ­նագ­րավ­ման, դա­տա­վա­րու­թյուն­նե­րի ու մեր կյան­քի այլ ման­րա­մաս­նե­րի, որ վկա­յում են՝ դեռ «մեր­ժում ենք», ու չի երևում՝ ի՞նչ ենք հաս­տա­տում: Ա­ռայժմ ԲՀԿ-ն օգ­նում է մի շար­քում հա­վա­քել ու­ժե­րին, որ կորց­րել են կամ չեն գտել ի­րենց տե­ղը քա­ղա­քա­կան դաշ­տում, մշա­կե­լու են ռազ­մա­վա­րու­թյուն, ու ար­տա­կարգ դրու­թյան ի­րա­վա­կան ռե­ժի­մում գնա­լու են… ար­տա­հերթ ընտ­րու­թյան: Բայց՝ ա­ռանց ժո­ղովր­դի: Հազ­վա­գյուտ ընտ­րու­թյուն կլի­նի՝ բա­րե­րար­ված­նե­րը ընտ­րում են բա­րե­րար­նե­րին: Ո­րով­հետև ան­գամ Կաշ­չեյ Ան­մա­հը մահ­կա­նա­ցու է, բայց ոչ՝ ԲՀԿ-ն և ըն­կե­րու­թյու­նը՝ ըստ հայ­կա­կան սյուր­ռեա­լիզ­մի, որ ոտ­նա­հա­րում է սյուր­վի­վա­լիզ­մը, ի­մա՝ վե­րապ­րող­նե­րի կյան­քի ի­րա­վուն­քը՝ քա­ղա­քա­կան խա­ղեր խա­ղա­լով պան­դե­միա­յի հետ:


Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ

Հ.Գ. ԲՀԿ-ն բոյ­կո­տում է ԱԺ նիս­տե­րը, չի բա­ցառ­վում, որ քրեա­կան գոր­ծեր հա­րուց­վեն ԲՀԿ այլ պատ­գա­մա­վոր­նե­րի դեմ: Բայց դա չէ խն­դի­րը, ու դա չէ Նի­կոլ Փա­շի­նյա­նի կա­ռա­վա­րու­թյան հա­ջո­ղու­թյան կամ ան­հա­ջո­ղու­թյան պատ­ճա­ռը: Սով, ի­հար­կե, չի լի­նի, ինչ­պես Գա­գիկ Ծա­ռու­կյանն է վա­խեց­նում, բայց ի՞նչ է լի­նե­լու նրա կայս­րու­թյան հետ՝ ար­տադ­րու­թյան ու աշ­խա­տա­տե­ղե­րի: Եվ այն ծրագ­րե­րի, որ ներ­կա­յաց­վել են Նի­կոլ Փա­շի­նյա­նին՝ ներդ­րում­նե­րի ու տն­տե­սու­թյան զար­գաց­ման հե­ռան­կա­րով ու մատն­վել խո­րին լռու­թյան: Դա է էա­կա­նը: Կո­րո­նա­վի­րու­սը չի նա­հան­ջում, վար­չա­պե­տը՝ չի ըն­դու­նում սխալ­նե­րը: Ողջ լե­րուք: Ինչ­քան կս­տաց­վի:

Դիտվել է՝ 8695

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ